ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս ունի, որ Կիևը կկարողանա Վաշինգտոնից ավելի մեծ աջակցություն ակնկալել։
ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուկրաինայի առաջնորդն ասել է, որ դեմոկրատները, որոնք ընտրությունների արդյունքում մեծամասնություն են կազմել ոչ միայն Սենատում, այլև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, կողմ են «ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև կապերի վերականգնմանը»։
«Ես շնորհակալ եմ նաև հանրապետականներին, բայց դեմոկրատները շատ հստակ խոսում են Ուկրաինային աջակցելու և օգնություն տրամադրելու մասին: Նրանք խոսում են Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև կապի վերականգնման մասին... Հետևաբար, կա հույս, որ կձևավորվի ուժերի հավասարակշռություն, և որ մենք ավելի շատ աջակցություն կստանանք»,- ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կրեմլում ակնկալում են, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերըՈւկրաինայի առաջնորդը նաև նշել է, որ եթե ԱՄՆ Կոնգրեսն աջակցի Ուկրաինային զգալի ֆինանսական օգնության և զենքի մատակարարման հարցում, դա դրական գործոն կլինի և կարող է ազդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, հավելել է նա:
«Եթե Կոնգրեսն այժմ խոսի ուժեղ ֆինանսական աջակցության կամ ռազմական օգնության մասին, ինչպես այսօր անում և ցուցադրում է Եվրոպան, ապա դա կլինի դրական մի բան, որը կազդի Պուտինի վրա»,- նրա խոսքերը մեջբերել է ZDF-ը։
Զելենսկին նաև անդրադարձել է Իլոն Մասկի SpaceX ընկերության Starlink արբանյակային համակարգին հասանելիությանը և պատերազմի վերաբերյալ Մասկի տեսակետի վերաբերյալ իր վերապահումներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Եռակողմ բանակցություններն Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 10-11-ը. Ուիթքոֆ«Մենք շնորհակալ ենք SpaceX-ին մեզ կապ ապահովելու համար։ Դա շատ օգտակար էր պատերազմի սկզբում: Բայց մենք պետք է շատ հստակ լինենք այս հարցում. մեզ, անշուշտ, դուր չի գալիս նրա [Մասկի - խմբ.] դիրքորոշումը այս պատերազմի վերաբերյալ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Անցյալ շաբաթ Զելենսկին հայտարարել էր, որ Starlink-ը և դրա ռազմական տարբերակ Starshield-ը, որն Ուկրաինան օգտագործում է անօդաչուներով ռուսական թիրախներին հարվածելու և օդային պաշտպանության համար, վերականգնել են արագությունը սահմանափակումներից առաջ եղած մակարդակում։ Նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե կապ ունի ծառայությունը սահմանափակելու որոշման կայացման հետ: