Դավիթ Բաբայանն ադրբեջանական բանտից ահազանգում է իր իրավունքների խախտման մասին

Դավիթ Բաբայան, 16 փետրվարի, 2022թ.

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ադրբեջանական բանտից պատմել է իր իրավունքների ոտնահարման մասին, դիմել է հայ ժողովրդին, լրատվամիջոցներին, միջազգային հանրությանն ու մարդու իրավունքների պաշտպաններին՝ խնդրելով պաշտպանել հայ գերիների իրավունքները։

«Սա ոչ թե դատավարություն է, այլ էթնոքաղաքական վենդետա՝ ուղղված հայ ժողովրդի անցյալի ու ապագայի դեմ», - ձայնային հաղորդագրությունում ասում է Դավիթ Բաբայանը, որին Բաքվի ռազմական դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ցմահից մինչև 15 տարի. գերիների հարազատների արձագանքը Բաքվից հնչած պատժաչափերին

Բաբայանը հայտնել է, որ անհետացել են Վերաքննիչ դատարան ուղարկած իր նամակ-բողոքները, դիմումները, իսկ դրանք անհրաժեշտ են իրեն՝ միջազգային դատարան դիմելու համար. «Իմ փաստաբանն է դրա մասին ինձ տեղյակ պահել մայիսի 7-ին, ասել է՝ վերջին օրն է, անակնկալ էր, փետրվարի 23-ին երկու դիմում եմ ուղարկել, և այդ ամենը անհետացել է։ Ստիպված մի նամակ եմ գրել, բայց չգիտեմ պատասխանը։ Բացի դրանից՝ մեկուսարանից բանտ տեղափոխվելու ժամանակ իմ վերջին ելույթն են առգրավել։ Սա ոչ այլ ինչ է, քան քայլ, որ ոչնչացնեն բոլոր քննադատական ելույթները։ Միջազգային հանրությանն ի գիտություն»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ցմահ ազատազրկում Արցախի 5 ղեկավարների համար, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դեպքում՝ 20 տարվա

Գրեթե երեք տարի ադրբեջանական բանտարկության մեջ գտնվող Բաբայանը խնդրում է, որ պահանջեն իր վերջին ելույթների տեսանյութերը. «Կխնդրեի, որ պահանջեք, խնդրեք մեր վերջին ելույթները ձեզ տրամադրեն։ Նաև տեսանյութով, եթե արդեն չեն ոչնչացրել։ Դատական գործընթացի մասին հակիրճ ներկայացնեմ, ով է իմանում՝ վաղը ինչ կլինի հետս, որ տեղյակ լինեք ընդհանուր առմամբ՝ ինչ է կատարվում։ Այս դատավարությունը, որն ընթանում է, իհարկե, շինծու է։ Խախտվում են կոպտորեն բոլոր նորմերը՝ մարդասիրության, արդարադատության, միջազգային իրավունքի, իրենց սեփական օրենսդրությունը։ Կոչ եմ անում, որ մեր հայրենանվեր հայությունը միավորվի, և պաշտպանենք մեր իրավունքները, որովհետև մենք դիմելու ենք միջազգային դատարան»։

Օրեր առաջ էլ բանտից Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին էին դիմել ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանք էլ պահանջում էին, որ Հայաստանի ՄԻՊ-ը այցելի իրենց, կազմակերպի իրենց ու ընտանիքների հանդիպումը։ Նաև, որ ՄԻՊ-ը իրենց գործերը ամբողջությամբ հայերենով ու ադրբեջաներենով փոխանցի իրենց ընտանիքներին։ Անահիտ Մանասյանն արդեն հայտնել է, որ իր լիազորությունները սահմանափակվում են Հայաստանի Հանրապետությունով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդդիմադիրների խոսույթը չի նպաստում գերիների հարցի լուծմանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այսօր անդրադարձել Ադրբեջանում պահվող գերիների հարցին, ընդգծեց՝ «այն խոսույթը, որ օգտագործում են ընդդիմադիր ուժերը, չի նպաստում խնդրի լուծմանը:

«Այն խոսույթը, որ օգտագործում են ընդդիմադիր ուժերը, որոնց ես անվանում եմ պատերազմի եռագլուխ կուսակցություն, չի նպաստում, որ այդ մարդկանց խնդիրը լուծվի, որովհետև Ադրբեջանում էլ են հետևում քաղաքական խոսույթին: Հիմա տեսնում են Իշխանյանի [խոսքը Ադրբեջանում պահվող Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի մասին է-խմբ.] կուսակիցները Հայաստանում ինչ խոսույթով են հանդես գալիս, հիմա դա ազդո՞ւմ է ընդհանուր պրոցեսի վրա, իհարկե, ազդում է: Կամ պարոն Բաբայանի [ խոսքը Ադրբեջանում պահվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի մասին է-խմբ.] թիմակիցները և համախոհները Հայաստանում ինչ խոսույթով են հանդես գալիս: Այսինքն՝ եթե նույն Դաշնակցությունը զարգացնում է այն միտքը, որ Ղարաբաղը հետ ենք բերելու, տրամաբանական է, որ նույն քաղաքական ուժի ներկայացուցչին Ադրբեջանը փորձի րոպե առաջ ազատ արձակի, որ գնա միանա այդ պրոցեսի՞ն, պարզ է չէ՞, որ դա կոնֆլիկտի խոսույթ է և բերելու է ինչ-որ պահի ինչ-որ մի դրսևորման»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը վերստին նշեց, որ թե՛ միջազգային գործընկերների հետ, թե՛ Ադրբեջանի հետ խոսելիս նշում են՝ «կոնֆլիկտը ավարտված է, եկեք մնացած զուգահեռ հարցերն էլ լուծենք»:

«Ինչ արձագանք ենք ստանում. ասում են՝ քաղաքական այն ուժը, որի ներկայացուցիչն է Դավիթ Իշխանյանը, սենց տեքստեր է ասում, ո՞նց է կոնֆլիկտն ավարտված, եթե ավարտված է, ինչի՞ են դրոշ վառում»,- հավելեց Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ամոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, երբ ՀՀ քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ. Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15-ից մինչև ցմահ ազատազրկման։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Եթե Ադրբեջանի բանտում գտնվող հայերի պաշտպանությունը ՀՀ ՄԻՊ-ի մանդատում չէ, ապա ո՞ւմ». Ռուբեն ՎարդանյանԱնահիտ Մանասյանը՝ Բաքվի բանտում պահվող հայերին այցելելու մասին Դավիթ Իշխանյանը ադրբեջանական բանտից դիմել է Հայաստանի ՄԻՊ-ին«Ռուբեն Վարդանյանը և մյուս գերիները՝ նոր բանտում». ինչ է հայտնի մեկուսի վայրում գտնվող Ումբակիի մասին«Իրավիճակը մտահոգիչ է». Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր