Դատարանները քննում են «Ուժեղ Հայաստան»-ի համակիրներին կալանավորելու հարցերը

Դատարանները երեկվանից քննում են ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներին կալանավորելու հարցերը:

Քննչական կոմիտեն խուլիգանության մեղադրանք է առաջադրել ուրբաթ Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման ենթարկված «Ուժեղ Հայաստանի» 17 համակիրներին, նրանց կալանավորելու կամ տնային կալանքի տանելու համար դիմել է դատարան:

Մեղադրյալներից 15-ի նկատմամբ քննչականը տնային կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան: Երկուսի, այդ թվում՝ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել: Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է: Եվս 8 հոգու տնային կալանաքի միջնորդությունը ևս մերժվել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մասնակցությամբ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս. Սամվել Կարապետյան