Չինաստանի նախագահը ԱՄՆ կայցելի սեպտեմբերի 24-ին. Թրամփ

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Պեկինում, 15-ը մայիսի, 2026թ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արհեստական բանականության խնդիրներն է քննարկելու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, երբ նա սեպտեմբերի 24-ին այցելի ԱՄՆ:

Սի Ցզինպինի այցը հաջորդելու է երկու նախագահների հանդիպմանը այս տարի ավելի վաղ Դոլանդ Թրամփի Չինաստան այցի ընթացքում: Պեկինում ԱՄՆ նախագահը հրավիրել էր Չինաստանի պաշտոնակցին Սպիտակ տուն:

«Նախագահ Սին ժամանելու է սեպտեմբերի 24-ին, և մենք զրուցել ենք դրա (արհեստական բանականության) շուրջ, երբ ես Պեկինում էի, և մենք կզրուցենք դրա շուրջ կրկին», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Չինաստանի արտգործնախարար Վան Ին քննարկել էին Սի Ցզինպինի սպասվող «շատ դրական այցը» նախապատրաստելու համար համագործակցության ոլորտները ճշտելու անհրաժեշտությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հանդիպել են Մարկո Ռուբիոն և Վան Ին, քննարկել Սի Ծինփինի սպասվելիք այցը ՎաշինգտոնԹրամփի խոսքով՝ Չինաստանը միջամտել է 2020-ի ընտրություններինՊուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, դա քննարկել է Սի Ծինփինի հետՍի Ծինփինը բարձր է գնահատել Չինաստանի և Ռուսաստանի «անսասան» հարաբերություններըՊուտինը ժամանել է Պեկին՝ Սի Ծինփինի հետ բանակցություններ վարելու համարԹրամփը «հսկայական հաջողություն» է համարում իր այցը ՊեկինԹրամփն ու Սին համաձայնել են՝ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի, Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա. Սպիտակ տունԹրամփ․Չինաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն ավելի լավն են լինելու, քան երբևէԹրամփը ժամանեց Պեկին