Չեխիայի վարչապետն անընդունելի է համարում Ուկրաինային 100 մլրդ եվրոյի հատկացումը

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, 17-ը դեկտեմբերի, 2025 թ., Բրյուսել, Բելգիա

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ իր երկրի համար «միանգամայն անընդունելի» է ԵՄ բյուջեի ներկայիս առաջարկը, որով առաջարկվում է 100 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինային:

Սոցցանցում հրապարակած տեսանյութում նա քննադատել է Ուկրաինային առաջարկվող օգնության չափը, որը ներկայացված է Եվրոպական խորհրդում նախագահող Իռլանդիայի առաջարկում:

Բաբիշը մերժել է ԵՄ բյուջեից 100 միլիարդ եվրո հատկացնելու առաջարկը՝ Ուկրաինային աջակցելու համար։ «Ինչո՞ւ պետք է մենք միջոցներ հատկացնենք եվրոպական բյուջեից Ուկրաինայի համար։ Ուկրաինան պետք է ֆինանսավորում ստանա եվրոպական բյուջեից դուրս գտնվող աղբյուրներից»,- ասաց նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հավելյալ 45 մլրդ եվրո հատկացնել

Բացի դրանից՝ Չեխիայի վարչապետը դեմ է արտահայտվել Չեխիային հատկացվող ֆինանսավորման կրճատմանը: Նա նշել է, որ Չեխիայի ներդրումները ԵՄ բյուջե շարունակում են աճել: «Այժմ, իռլանդական նախագահության հետ կապված առաջարկի համաձայն, մենք կարող ենք կորցնել ևս 7.5 միլիարդ կրոն (մոտ 336 մլն դոլար)», - նշել է նա:

ԵՄ բյուջեն և օգնությունն Ուկրաինային չպետք է փոխկապակցված լինեն

Իր հերթին Չեխիայի արտաքին գործերի նախարար Պետր Մաչինկան հայտարարել է, որ ԵՄ բյուջեն և Ուկրաինային տրամադրվող օգնությունը չպետք է կապված լինեն միմյանց հետ կամ կախված լինեն միմյանցից։

«Չնայած Ուկրաինային ֆինանսական օգնության վերաբերյալ քննարկումը, անկասկած, օրինական է և արդիական, այն առանձին հարց է, որը պետք է դիտարկել եվրոպական բյուջեի շուրջ քննարկումից առանձին», - ասել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ-ն 2 տարով երկարաձգեց ուկրաինացի զինծառայողների պատրաստման առաքելությունը

Ինչպես նշում է České Noviny թերթը, Չեխիայի Հանրապետությունը շարունակում է մնալ ԵՄ բյուջետային միջոցների զուտ ստացող, սակայն այս իրավիճակը կարող է փոխվել առաջիկա տարիներին՝ երկրի բարգավաճման աճի հետ մեկտեղ: 2025 թվականին Չեխիան ԵՄ բյուջեից ստացել է 31.1 միլիարդ չեխական կրոնով ավելի (մոտ 1.4 մլրդ դոլար), քան տվել է ԵՄ-ին:

Վարչապետ Բաբիշը բազմիցս դեմ է արտահայտվել Չեխիայի մասնակցությանը Ուկրաինային տրամադրվող օգնությանը։ Մասնավորապես, նոյեմբերի 10-ին նա և իր սլովակ գործընկեր Ռոբերտ Ֆիցոն մերժեցին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի պահանջը, որ ԵՄ բոլոր երկրները, առանց բացառության, մասնակցեն Ուկրաինայի ֆինանսավորմանը։

Մերցը կարծում է, որ սա անհրաժեշտ պայման է ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի շուրջ բանակցություններն առաջ մղելու համար։

Բրատիսլավան և Պրահան նախկինում հասել են նրան, որ ազատվել են Կիևին ԵՄ-ի կողմից 90 միլիարդ եվրոյի վարկի երաշխիքներ տրամադրելու պարտավորություններից։