«Զվարթնոց» օդանավակայանում այսօրվա դրությամբ կրկին չեղարկվել են Մերձավոր Արևելք մեկնող և այնտեղից ժամանող թռիչքները:
Օդանավակայանի չվացուցակից երևում է, որ չեղարկվել են Երևան-Դուբայ, Երևան-Շարժա, Երևան-Աբու Դաբի, ինչպես նաև Երևան-Թեհրան չվերթերը:
Չեղարկվել են Դուբայ-Երևան, Շարժա-Երևան, Աբու Դաբի-Երևան, Թեհրան-Երևան և Թել-Ավիվ-Երևան չվերթերը:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին սկսել են հարվածել Իրանին, Թեհրանը պատասխանել է՝ հարվածելով Իսրայելին և Մերձավոր Արևելքի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին: Ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով մահացել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:
Լրատվամիջոցները հայտնում են մերձավորարևելյան երկրներում պայթյունների մասին:
ՀՀ ԱԳՆ-ն մարտի մեկի դրությամբ հայտնել էր, որ հայերի շրջանում զոհերի առկայության մասին տեղեկություններ չեն ստացվել:
Թեմայով բոլոր թարմացումներն՝ այստեղ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քուվեյթում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել խուսափել դեսպանատուն այցից և պատսպարվել տանը