Ճապոնիան և Գերմանիան հայտարարել են, որ պատրաստ են նավթ բաց թողնել իրենց պաշարներից՝ Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի պատճառով շարունակվող գնաճը կանգնեցնելու համար։ Ըստ պաշտոնական Բեռլինի Միջազգային էներգետիկ գործակալությունը, որ ստեղծվել է նման ճգնաժամերին հակազդելու համար, խնդրել է անդամ պետություններին 400 միլիոն բարել նավթ տրամադրել։
Նավթի գինը միջազգային շուկայում բարձրանում է, մինչ Իսրայելն ու ԱՄՆ-ը շարունակում են պատերազմը Իրանի դեմ, Թեհրանն էլ շարունակում է փաստացի փակ պահել էներգակիրների տարանցման համար առանցքային նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։
Աշխարհի երկրները ստիպված են արտակարգ քայլեր ձեռնարկել։ Բանգլադեշը նավթի պահեստները պաշտպանելու համար բանակն է գործի դրել, Հնդկաստանը ավելի խիստ վերահսկողություն է սահմանել գազի սպառման նկատմամբ, իսկ Ֆրանսիայում ստուգումներ են սկսել բենզալցակայաններում և տուգանել գները բարձրացնողներին։