Ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք. Էկոնոմիկայի նախարար

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ «2026թ. հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ և 4103 տոննա ճանապարհին է, ինչպես նաև ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան՝ դիզել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդյոք ադրբեջանական շուկան հետաքրքի՞ր է հայկական բիզնեսի համար

Ադրբեջանական բենզինի նոր խմբաքանակը նույն ընկերություններն են ներկրում. Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող կոնցեռնի մաս կազմող «Մեգա Թրեյդը» և Shisha World ընկերությունը, որն, ըստ լրատվամիջոցների, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբորորդուն է պատկանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Առաջիկայում Ադրբեջանից ոչ միայն նոր ներմուծում է հնարավոր, այլև Հայաստանից Ադրբեջան արտահանում. Պապոյան«Ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը բացվի». ադրբեջանական բենզինի վաճառքը քառապատկվել է Ադրբեջանը նավթամթերքի նոր խմբաքանակ է ուղարկում Հայաստան Ադրբեջանական վառելիքի նոր խմբաքանակը նույն ընկերություններն են ներկրում. Էկոնոմիկայի նախարար«Թուրքական շոր հագնում եք, ադրբեջանական բենզին չե՞ք ուզում լցնել». ադրբեջանական վառելիքի վաճառքը քառապատկվել էԱդրբեջանական բենզինն արդեն վաճառվում է բենզալցակայաններում