Չալաբյանը կալանավորվեց երկու ամսով

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյան, արխիվ

Դատարանը այսօր բավարարեց Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդությունը, «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգողը երկու ամսով կալանավորվեց:

Փաստաբանի պնդմամբ՝ որոշումն իրավաչափ չէ, և այն բողոքարկելու են:

Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ մի խումբ մարդկանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության համար։

«ՀայաՔվե»-ի համակարգողը, ըստ փաստաբանի, «ծայրից ծայր սուտ» է որակում մեղադրանքը:

Չալաբյանի կինն այսօր համոզմունք էր հայտնել, որ քաղաքական նկատառումներով են մեկուսացնում ամուսնուն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավետիք Չալաբյանը «ծայրից ծայր սուտ» է որակում իր մեղադրանքը Ձերբակալվել է «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը