«Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցները ՀՀ տարածքով վերադարձել են ՌԴ

Իրանում գտնվող «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների տարհանման հերթական փուլի ընթացքում՝ ապրիլի 15-ին, Իրանից Հայաստան ժամանած Ռուսաստանի ևս 94 քաղաքացի Ագարակի սահմանային անցակետով վերադարձել է ՌԴ:

Երևանում ՌԴ դեսպանատնից հայտնում են, որ Երևանից Մոսկվա հատուկ չվերթով մեկնած Ռուսաստանի քաղաքացիների հետ միասին դուրս են բերվել նաև Բելառուսի քաղաքացիներ:

Ապրիլի 13-ին հաղորդվեց, որ Ռուսաստանն սկսել է վերջնական հերթափոխը ատոմակայանում։

«Ռոսատոմն» անցած ամիս հայտարարել էր, որ հարված է հասցվել «Բուշեր» ատոմակայանի գործող էներգաբլոկի անմիջապես հարակից տարածքին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ն սկսել է վերջնական հերթափոխը Իրանի «Բուշեր» ատոմակայանումԻրանի «Բուշեր» ԱԷԿ-ի 175 ռուս աշխատակից ՀՀ-ից մեկնել է Ռուսաստան«Ռոսատոմ»-ը հայտնում է՝ «Բուշերի» ԱԷԿ-ում իրավիճակը զարգանում է վատագույն սցենարովԲուշերի ԱԷԿ-ի մոտ հարվածների առնչությամբ Մոսկվան իր մտահոգությունն է փոխանցել Վաշինգտոնին