Բեյրութը նախապայմաններ է առաջ քաշում Իսրայելի հետ բանակցությունների համար

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աուն, արխիվ

«Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու համար Իսրայելը նախ պետք է դադարեցնի ռազմական գործողությունները», - «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հայտարարել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը։

Նրա խոսքով՝ «իսրայելական բանակի դուրսբերումը Լիբանանի տարածքից կարևոր քայլ կլինի հրադադարի ռեժիմի պահպանման համար»։ «Բացի այդ, Լիբանանի բանակը պետք է տեղակայվի երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով», - ընդգծել է Աունը:

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ Լիբանանի ու Իսրայելի բանակցությունները կկայանան այսօր: Դոնալդ Թրամփը նշել էր, որ արդեն շուրջ 34 տարի է, ինչ երկու երկրների ղեկավարներն ուղիղ զրույց չեն վարել:

Իսրայելի նախարարների կաբինետը նախօրեին նիստ է անցկացրել՝ քննարկելով Լիբանանում հնարավոր հրադադարը: Financial Times-ը, վկայակոչելով լիբանանցի պաշտոնյաներին, հայտնել է, որ շուտով կարող է հայտարարվել հրադադարի մասին:

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեխիել Լեյթերն ավելի վաղ դրական է գնահատել շաբաթասկզբին Վաշինգտոնում կայացած բանակցությունները Լիբանանի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիբանանի ու Իսրայելի առաջնորդները 34 տարվա մեջ առաջին անգամ ուղիղ կբանակցեն. ԹրամփԻսրայելը դրական է գնահատում Լիբանանի հետ բանակցություններըԻսրայելը տարհանման նոր հրահանգ է տվել Հարավային Լիբանանի բնակիչներին