Լիբանանի ու Իսրայելի բանակցությունները կկայանան այսօր, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա նշել է, որ արդեն շուրջ 34 տարի է, ինչ երկու երկրների ղեկավարներն ուղիղ զրույց չեն վարել, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ովքեր են ներկա լինելու հանդիպմանը:
Իսրայելի նախարարների կաբինետը նախօրեին նիստ է անցկացրել՝ քննարկելով հարևան Լիբանանում հնարավոր հրադադարը: Financial Times-ը, վկայակոչելով լիբանանցի պաշտոնյաներին, հայտնել է, որ շուտով կարող է հայտարարվել հրադադարի մասին:
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեխիել Լեյթերն ավելի վաղ դրական է գնահատել Վաշինգտոնում Լիբանանի հետ կայացած բանակցություննեը: