Բայրամովն Արաղչիին վստահեցրել է՝ Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:

Ադրբեջանական APA-ն՝ հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը, գրում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում վերջին շրջանում լարվածությունը մտահոգիչ է, ընդգծել է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով։

Բայրամովը հավաստիացրել է՝ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր օդային տարածքն օգտագործվի հարևան Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողությունների համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը պատրաստ է արձագանքելու ցանկացած ագրեսիայի. Թեհրանը՝ Վաշինգտոնին

Նախօրեին Իրանի ԱԳ նախարարը Վաշինգտոնից հնչող սպառնալիքներին ի պատասխան, որ Թեհրանը պետք է շտապ բանակցությունների նստի իր միջուկային ծրագրի շուրջ, հայտարարեց՝ Իրանի զինված ուժերը պատրաստ սպասում է՝ արձագանքելու ցանկացած ագրեսիայի: Աբբաս Արաղչին սոցցանցում գրել է, որ անցած տարվա 12-օրյա պատերազմից քաղած արժեքավոր դասերից հետո ավելի են ուժեղացրել իրենց ռազմական կարողությունները, և անհրաժեշտության դեպքում պատրաստ են «ավելի արագ ու հուժկու արձագանքել»: Այդուհանդերձ, Իրանը ցանկանում է խաղաղ ճանապարհով կարգավորել խնդիրը և չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, հավելել է իրանցի պաշտոնյան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփ․ «Մեր հաջորդ հարվածն Իրանին ավելի հզոր է լինելու»

Մինչ այդ ԱՄՆ նախագահն էր հայտարարել, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և Թեհրանին կոչ էր արել նստել բանակցությունների ու համաձայնության գալ միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ ուշ չէ:
Reuters-ը գրում է, որ թեև միայն ավիահարվածներով հնարավոր չէ տապալել հոգևորական իշխանությանը, Թրամփը դիտարկում է Իրանի անվտանգության ուժերին և ղեկավարությանը թիրախային հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ նոր ցույցեր հրահրելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պեսկով․ «Մոսկվան կոչ է անում Իրանի դեմ ուժ չկիրառել»Իրանի բանակը կրկին հայտարարում է, որ պատրաստ է պատերազմիԻրանի կառավարությունը, հավանաբար, երբեք այսքան թույլ չի եղել. ՌուբիոԵՄ-ը նախատեսում է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառել Իրանի ԻՀՊԿ-ը. ԿալլասԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու հավանականությունը «շատ բարձր» է՝ ռազմական ուժերի կուտակման և զորավարժությունների ֆոնին