ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը

Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ, մայիս, 2026թ.

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը: Այս մասին հաղորդում է ընդդիմադիր դաշինքը իր ֆեյսբուքյան էջում:

Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ, ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին է, հունիսի 7-ի ընտրություններում դաշինքի ցուցակի առաջին համարն էր:

Այդ ընտրություններով ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովն աշխատանքները սկսում է վաղը:

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ընտրությունների արդյունքում ստացել է 29 մանդատ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հետո մեծությամբ երկրորդ ուժն է նոր խորհրդարանում:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 64, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԺ-ն՝ 9-րդ գումարման շեմին․ Կնյազ Հասանովը «կրկնվող փորձության» առաջ«Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է». խուզարկություն՝ Նարեկ Կարապետյանի առանձնատանը Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է 1 մլրդ դրամ գրավ և երկրից բացակայելու արգելքՆարեկ Կարապետյանը չի բացառում, որ խմբակցության ղեկավարը կլինի ինքըՆարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց