Աշխարհը պետք է պատրաստ լինի 200 դոլար վճարել նավթի բարելի համար. Իրանի հրամանատարություն

Իրանի ռազմական հրամանատարությունը հայտարարել է, թե աշխարհը պետք է պատրաստ լինի 200 դոլար վճարել նավթի մեկ բարելի համար, քանի դեռ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմը չի ավարտվել։ Անցած գիշեր Իրանի բանկերին հասցված հարվածներից հետո երկրի ռազմական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆագարին նաև սպառնացել է համարժեք պատասխանով՝ ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ համագործակցող բանկերի վրա։

Էներգետիկ շուկայում խորացող անորոշությունն ու գնաճը մեղմելու համար Ճապոնիան և Գերմանիան հայտարարել են, որ պատրաստ են նավթ բաց թողնել իրենց պաշարներից։

Հաղորդվում է նաև, որ Միջազգային էներգետիկ գործակալությունը, որը ստեղծվել է նման ճգնաժամերին հակազդելու համար, խնդրել է անդամ պետություններին 400 միլիոն բարել նավթ տրամադրել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ճապոնիան և Գերմանիան պատրաստ են նավթ բաց թողնել իրենց պաշարներիցՊատերազմի 12-րդ օրը. կողմերը սաստկացնում են հարվածներըՍպիտակ տուն. Թրամփն ինքն է որոշելու, թե որ դեպքում է Իրանը «լիակատար հանձնված» համարվելուԷրդողան. Իրանում պատերազմը պետք է դադարեցվիԱՄՆ-ը հայտնում է Հորմուզի նեղուցի մոտ իրանական 16 ականապատող նավ խոցելու մասինAramco. «Նավթի շուկայում կարող են աղետալի զարգացումներ լինել»Նավթը կտրուկ թանկանում է՝ ստիպելով G7-ին հրատապ հավաք անցկացնել