Արսենյանը հանդիպել է Գալուզինի հետ

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյան, արխիվ

Այսօր կայացել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի և Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպումը:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև «եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Մոսկվայի և Երևանի փոխգործողության թեմատիկայի շուրջ»:

«Ընդգծվեց միջպետական երկխոսության շրջանակներում ռուս-հայկական կապերի հեռանկարների հետագա առարկայական քննարկմանը երկկողմ պատրաստակամությունը», - փոխանցում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը:

Հայկական կողմը հանդիպման մասին առայժմ չի հաղորդում:

Մոսկվայից հայտարարում են, թե միաժամանակ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի մաքսային միության կազմում գտնվելն անհնար է: Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ առաջարկել էր ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անել:

Փաշինյանն էլ հերթական անգամ պնդել էր, որ Երևանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և ակնկալում է համատեղել կազմակերպությանն անդամակցությունը և ԵՄ ինտեգրման գործընթացը, քանի դեռ այն հնարավոր է:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մենք նստած չենք 2 աթոռի, մենք նույն հայկական աթոռին ենք նստած». ՓաշինյանՎարչապետ Փաշինյանի մոսկովյան այցի ամսաթիվը «դեռ համաձայնեցված չէ»ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանին ԵՄ աջակցության խոստումները «դեկլարատիվ» են անվանել