Արեգնազ Մանուկյանին տեղափոխել են Քննչական կոմիտե

Your browser doesn’t support HTML5

Արեգնազ Մանուկյանին տեղափոխում են ՔԿ, օգոստոսի 18,2026թ.

Ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության կալանավորված անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին տեղափոխել են Քննչական կոմիտե, որտեղ հայտարարվելու է նրա գործի նախաքննության ավարտը:

Արեգնազ Մանուկյանին տեղափոխում են ՔԿ

Մանուկյանը ձերբակալվել էր հուլիսի 9 -ին, ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ 46-ամյա Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում:

Կալանքի որոշում կայացրած առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանը նաև արգելել էր Մանուկյանի շփումներն՝ անգամ մոր ու անչափահաս դստեր հետ:

Շուրջ մեկ ամիս է՝ պաշտպանական կողմը փորձում է Մանուկյանի կալանքի հարցը բողոքարկել Վերաքննիչ դատարանում, սակայն գործի քննությունը շարունակ ձգձգվում է: Սողոյանը երեկ «Ազատության» հետ զրույցում չէր բացառել, որ Վերաքննիչ դատարանում կալանքի փոփոխման հարցի քննությունը միտումնավոր է ձգձգվում, որպեսզի մինչ այդ ավարտվի Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունը և այդ ժամանակ արդեն խափանման միջոցի հարցի քննությունը կփոխանցվի բուն գործը քննող առաջին ատյանի դատավորին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արեգնազ Մանուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է «Երեխայի հետ շփման արգելքով «ցավացնում են» Արեգնազ Մանուկյանին». խափանման միջոցի բողոքարկման ոդիսականը Կալանավորված Արեգնազ Մանուկյանի դստեր հետ հոգեբան է աշխատում«էս տառապանքը երեխան չի հասկանում՝ ինչո՞ւ չի կարող շփվել մոր հետ». փաստաբանն այցելել է Արեգնազ Մանուկյանի դստերը ՄԻՊ-ը արձագանքել է Արեգնազ Մանուկյանի՝ երեխայի հետ շփվելու արգելքին