Ընդդիմադիր «Մայր Հայաստանի» կալանավորված անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է:
Մանուկյանը ձերբակալվել էր հուլիսի 9 -ին, ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ 46-ամյա Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում:
Կալանքի որոշում կայացարած առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանը նաև արգելել էր Մանուկյանի շփումներն՝ անգամ մոր ու անչափահաս դստեր հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Երեխայի հետ շփման արգելքով «ցավացնում են» Արեգնազ Մանուկյանին». խափանման միջոցի բողոքարկման ոդիսականըՆրա փաստաբան Տաթևիկ Սողոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Արեգնազ Մանուկյանին այսօր քրեկատարողական հիմնարկից տեղափոխելու են Քննչական կոմիտե, որտեղ հայտարավելու է նրա գործի նախաքննության ավարտը:
Շուրջ մեկ ամիս է՝ պաշտպանական կողմը փորձում է Մանուկյանի կալանքի հարցը բողոքարկել Վերաքննիչ դատարանում, սակայն գործի քննությունը շարունակ ձգձգվում է: Սողոյանը երեկ «Ազատության» հետ զրույցում չէր բացառել, որ Վերաքննիչ դատարանում կալանքի փոփոխման հարցի քննությունը միտումնավոր է ձգձգվում, որպեսզի մինչ այդ ավարտվի Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունը և այդ ժամանակ արդեն խափանման միջոցի հարցի քննությունը կփոխանցվի բուն գործը քննող առաջին ատյանի դատավորին: