Արայիկ Հարությունյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

Արայիկ Հարությունյան, արխիվ

Արայիկ Հարությունյանն ազատվել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է այսօր, այն հրապարակված է Կառավարության պաշտոնական կայքէջում:

Հարությունյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է վերջին հինգ տարիներին:

Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարել էր, որ իր աշխատակազմի ղեկավար է նշանակվելու ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը:

Թե՛ Մակունցը և թե՛ Հարությունյանը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավոր են ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով, նախկին դեսպանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավարԿԸՀ-ն հրապարակեց նոր Ազգային ժողովի կազմը Կադրային հնարավոր փոփոխություններ կառավարությունում. ովքե՞ր կարող են հեռանալ