Առաջին անգամ Երևանում անցկացվել է Ախուրյանի և Արաքսի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան - Թուրքիա հանձնաժողովի նիստը

Լուսանկարը՝ Հայաստանի ջրային կոմիտեի

Տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի նիստը, որն առաջին անգամ էր անցկացվում Երևանում, հաղորդում է Հայաստանի ջրային կոմիտեն:

Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետում, այնուհետև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ջրառ» ՓԲԸ վարչական շենքում տեղի է ունեցել «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ - թուրքական հանձնաժողովների հանդիպումը։

«Ջրառ» ՓԲԸ տնօրեն Տիգրան Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։ Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ, ասված է հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ չեն հրապարակվում:

Նախորդ ամսվա վերջին էլ Կարսում հանդիպել էր Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման՝ Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հայաստանը պետք է պատրաստ լինի Թուրքիայի հետ սահմանի բացմանը». ԼՀԿ ներկայացուցիչները Մարգարայում էինԱրևմուտքը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի սահմանափակումների վերացումըԱնկարայի և Երևանի միջև առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել ենՀայ-թուրքական սահմանը կբացվի ՀՀ սահմանադրական փոփոխություններից հետո. Անկարայում Ադրբեջանի դեսպանՀայ-թուրքական երկխոսությունը «հասունացած է», Թրիփը՝ փաստաթղթային փուլում. ՄիրզոյանԹուրքիան հերքում է հունիսի 4-ին ՀՀ սահմանի բացման մասին լուրերըՀայաստանն ու Թուրքիան ստորագրել են Անիի կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրությունՀայ-թուրքական աշխատանքային խմբի հանդիպում՝ Գյումրի-Կարս երկաթգծի գործարկման վերաբերյալ