Միացյալ Նահանգները ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը։
«Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների հանձնառությունը՝ ընդլայնելու տնտեսական կապերը և խթանելու տևական խաղաղությունն ու բարեկեցությունը Հարավային Կովկասում», - ասված է դեպսանատան տարածած հայտրարությունում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելիի երեկ հայտարարել էր, որ 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։
Նոր կարգավորման արդյունքում Թուրքիայից երրորդ երկիր, ապա Հայաստան ուղարկվող ապրանքների վերջնական նպատակակետը հնարավոր կլինի նշել որպես Հայաստան։ Նույն տրամաբանությամբ՝ Հայաստանից նույն երթուղով գնացող ապրանքների ծագման երկիր կարող է նշվել Թուրքիան։
Մինչ այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը հիմնականում իրականացվում էր միջնորդ երկրների միջոցով։