Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Պակիստանի զինված ուժերի ղեկավարի Ասիմ Մունիրի հետ:
Արաղչին, որ երեկ է մեկնել Իսլամաբադ, հայտնել է, որ Պակիստանում իր հանդիպումներից հետո կմեկնի Օման և Ռուսաստան: Նպատակն է «համակարգել գործողությունները գործընկերների հետ երկկողմ հարցերի շուրջ և խորհրդակցել տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ», գրել է Արաղչին սոցիալական ցանցում:
Չնայած Արաղչին Պակիստանում է, և ըստ Սպիտակ տան՝ այտեղ են մեկնում նաև ԱՄՆ ներկայացուցիչները, սակայն դեռևս հայտնի չէ՝ բանակցություններ կկայանան, թե ոչ: