Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն միջուկային զենք չի կիրառի Իրանի դեմ պատերազմում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանից ամերիկյան առաջարկների վերաբերյալ պատասխանի հարցում չի շտապում:

«Ես ունեմ աշխարհի ողջ ժամանակը, իսկ Իրանը՝ ոչ»,- գրել է նա՝ հավելելով, որ ժամանակն ի վնաս Իրանի է աշխատում: «Գործարքը կկնքվի միայն այն ժամանակ, երբ այն նպատակահարմար և լավ կլինի ԱՄՆ-ի, մեր դաշնակիցների և, ըստ էության, մնացած աշխարհի համար»,- հավելել է նա։

Թրամփը նաև նշել է, որ ոչ մի դեպքում միջուկային զենք չի կիրառի Իրանի դեմ: «Ո՛չ։ Ո՛չ, չեմ անի նման բան։ Մեզ դա պետք չէ»,- ասել է նա:

Իրանի նախագահը, արտգործնախարարը, խորհրդարանի խոսնակը արձագանքել են Թրամփի երեկվա հայտարարությանը, թե Իրանում չգիտեն, թե ով է իրենց ղեկավարը և չեն կարողանում միասնական պատասխան տալ ամերիկյան առաջարկներին: Մասուդ Փեզեշքիանը, Աբբաս Արաղչին և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սոցցանցում տարածել են նույնաբովանդակ հայտարարություն, որում նշվում է.

«Իրանում չկան արմատականներ կամ չափավորներ. մենք բոլորս «իրանցիներ» ենք և «հեղափոխական», որտեղ ազգն ու կառավարություն երկաթե միասնություն ունեն, լիովին հնազանդ հեղափոխության գերագույն առաջնորդին: Մենք կստիպենք ագրեսոր հանցագործին զղջալ իր գործողությունների համար»,- ասված է հայտարարությունում:



XS
SM
MD
LG