ԱՄՆ բանակցողները այսօր պետք է մեկնեն Պակիստան: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նախօրեին արդեն ժամանել է Իսլամաբադ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսա Ջարեդ Քուշները, ըստ Սպիտակ տան, շաբաթ առավոտյան պետք է մեկնեն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցությունների:
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը լրագրողներին ասել է, որ Իրանը հնարավորություն ունի «լավ գործարք» կնքել Միացյալ Նահանգների հետ:
Սակայն Իրանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ իր ներկայացուցիչները չեն հանդիպի ամերիկացիներին. Թեհրանի մտահոգությունը կփոխանցվի ոչ թե ուղիղ հենց ԱՄՆ-ին, այլ միջնորդ Պակիստանին:
Այս շաբաթվա սկզբին Թրամփը միակողմանիորեն երկարացրեց երկշաբաթյա հրադադարը՝ բանակցությունները վերսկսելու համար ավելի երկար ժամանակ տալու համար: