Արագածոտնի թեմի առաջնորդի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Դատարանը որոշել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը, հայտնել է նրա փաստաբան Արա Զոհրաբյանը:

Ըստ մեղադրանքի՝ Մկրտիչ սրբազանը հոգևորականներին հարկադրել է մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հավաքներին, նաև 2021-ի ընտրություններին հրահանգել էր մասնակցել ընտրություններին և չքվեարկել Փաշինյանի թիմի օգտին։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրանքն անհիմն է համարում:

Եկեղեցու դեմ վարչապետի սկսած արշավի թեժ փուլում էր, երբ Փաշինյանի կողմն անցած նախկին քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսությանը հարցազրույց տվեց՝ պատմելով, որ դեռ 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն ու մյուս հոգևորականներին եպիսկոպոս Պռոշյանը հարկադրել է մասնակցել վարչապետի դեմ հավաքներին:

Սրբազանը կալանավորվել էր հոկտեմբերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մկրտիչ սրբազանը կմնա բանտում. դատարանում էին նաև կարգալույծ քահանաներըԴատարանը մեկ ամսով երկարացրեց Արագածոտնի թեմի առաջնորդի կալանքըՄեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստը