ԱՄՆ-ը սահմանափակել է իր պաշտպանությամբ Հորմուզով անցնելու ժամանակը

Նավեր Հորմուզի նեղուցում, արխիվ

Միացյալ Նահանգները խնդրել է, որպեսզի առևտրային նավերը Հորմուզի նեղուցով անցնեն միայն որոշակի ժամերի, երբ ամերիկացի զինծառայողները կարող են ապահովել դրանց օդային պաշտպանությունը, հաղորդում է Financial Times պարբերականը:

Մայիսից Վաշինգտոնն ապահովում է նեղուցի հարավային կողմով՝ Օմանի ափի երկայնքով ընթացող նավերի օդային պաշտպանությունը: Ավելի վաղ նավատերերին տրամադրում էին երթուղու կոորդինատները և թույլ էին տալիս նավերի անցումը գիշերային տևական ժամանակահատվածով, երբ դրանց վերևում կարող էին թռչել ամերիկյան ռազմական օդանավերը: Սակայն սեպտեմբերին կանոնները փոխվել են, և նավերի անցման ժամանակահատվածը կրճատվել է մինչև երկու կոնկրետ ժամային միջակայք 24 ժամվա ընթացքում:

Վերլուծաբանների գնահատմամբ՝ փոփոխությունը թույլ կտա ԱՄՆ-ին ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները: Ժամանակակից ամերիկյան ռազմական օդանավի շահագործումը կարող է արժենալ 25 հազարից մինչև 75 հազար դոլար թռիչքի մեկ ժամում:

Financial Times-ի տվալներով՝ փետրվարի 28-ին Իրանի շուրջ ռազմական հակամարտության սկսվելուց ի վեր Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել յոթ տասնյակից ավելի առևտրային նավեր:

Նեղուցով անցման ռեժիմի փոփոխությունը տեղի է ունենում Հորմուզում սեփական կանոնները հաստատելու՝ ԱՄՆ-ի և Իրանի փորձերի ֆոնին:

Այս ամիս ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը հայտարարեց Թեհրանի կողմից նեղուցից արևելք նավագնացության համար արգելված գոտի ստեղծելու մասին:

Սեպտեմբերի 9-ին իրանցի զինվորականները հայտարարեցին Հորմուզի նեղուցի շրջանում ամերիկյան ութ լցանավերի հարվածելու մասին՝ դա անվանելով պատասխան իրանական նավերի վրա ԱՄՆ հարձակումներին:

Հորմուզի նեղուցով մինչև պատերազմը փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հութիները Եմենում գրավել են Կարմիր ծովի ողջ ափը և կարող են խնդիրներ ստեղծել Սաուդյան Արաբիայի արտահանումների համարՀութիները գրավել են Եմենի առանցքային նավահանգիստը Կարմիր ծովում. Reuters-ի աղբյուրներԻրանի դեմ պատերազմը կավարտվի Կոնգրեսի ընտրություններից հետո. ԹրամփԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, նավթի գինն անցել է 100 դոլարըԻրանը հայտարարել է, որ ամերիկյան 2 նավի և 8 լցանավի է հարվածել ՀորմուզումԱՄՆ-ն առ այսօր Պարսից ծոցում 94 նավի ուղղություն է փոխել. Կենտրոնական հրամանատարություն