ԱՄՆ-ը Hawk ՀՕՊ համակարգերի սարքավորումներ կվաճառի Ուկրաինային

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային Hawk զենիթահրթիռային համալիրների սպասարկման համար նախատեսված սարքավորումների վաճառքին՝ 108,1 մլն դոլար ընդհանուր արժեքով։

Ինչպես նշվում է գերատեսչության պաշտոնական կայքում, Ուկրաինայի կառավարությունը դիմել է կցորդների, վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայությունների, պահեստամասերի, սպառվող նյութերի և բաղադրիչների, ինչպես նաև ինժեներատեխնիկական, ծրագրային և լոգիստիկ աջակցության ու նման համակարգերի վերանորոգման ծառայությունների ձեռքբերման հարցով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«ԵՄ-ն կկանգնի Կիևի կողքին» անկախ աշխարհի այլ վայրերում տեղի ունեցողից

«Առաջարկվող վաճառքը կնպաստի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական և ազգային անվտանգության նպատակների իրականացմանը՝ բարձրացնելով գործընկեր երկրի անվտանգությունը, որը Եվրոպայում քաղաքական և տնտեսական կայունության կարևոր գործոն է», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը Զելենսկուն հորդորում է ընդունել խաղաղության ամերիկյան պլանը

Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ը կտրուկ կրճատել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը՝ կենտրոնանալով պատերազմը դադարեցնելու միջնորդական ջանքերի վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը քննադատում է Ուկրաինային և եվրոպական երկրներին, մինչ Ժնևում քննարկվում է խաղաղության ԱՄՆ պլանըԱՄՆ-ն ու Ուկրաինան հայտարարել են՝ «զգալի առաջընթաց» են գրանցել խաղաղության նոր պլանի շուրջ