ԱՄՆ ռազմական պատվիրակությունը և Վենեսուելայի ղեկավարությունը պայմանավորվել են թմրանյութերի դեմ պայքարի շուրջ

Լատինական Ամերիկայում ԱՄՆ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆրենսիս Դոնովանը և Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչ Ջոզեֆ Հումայրը չորեքշաբթի անակնկալ այց են կատարել Վենեսուելա՝ անվտանգության հարցերի շուրջ բանակցությունների համար, հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները:

Սա ԱՄՆ-ի ռազմական պատվիրակության առաջին այցն է Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյին անցյալ ամիս ԱՄՆ տեղափոխելուց և մեղադրանք առաջադրելուց ի վեր:

Վենեսուելայի կառավարությունը հայտնել է, որ ԱՄՆ ռազմական պատվիրակությունը հանդիպել է ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի, պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոյի և ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոյի հետ: Կողմերը պայմանավորվել են համագործակցել թմրանյութերի ապօրինի շրջանառության, ահաբեկչության և միգրացիայի դեմ պայքարում:

Եվ Պադրինոն, և Կաբելոն մեղադրվում են Միացյալ Նահանգներում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վենեսուելայում ազատ են արձակվել ընդդիմադիր քաղաքական գործիչներ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը հավատում է՝ տարեվերջին կարող են ընտրություններ անցկացվել