ԱՄՆ Պետդեպարտամենտը դատապարտել է մահապատիժներն Իրանում

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Թեհրանին ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ նշելով, որ վերջին ամիսներին մահապատժի դեպքերի աճ է նկատվում՝ հասարակության մեջ վախ տարածելու և այլախոհությունը ճնշելու համար։

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Իրանը մահապատիժների թվով աշխարհի առաջատար երկրներից մեկն է։

Վերջին տվյալներով՝ 2026-ին առաջին վեց ամիսներին Իրանում մահապատժի է ենթարկվել 424 մարդ։

«Մենք դատապարտում ենք Իրանի վարչակարգին, որը մահապատժի է ենթարկում սեփական քաղաքացիներին, խիզախ երիտասարդ իրանցիներին, ովքեր համարձակվել են բարձրաձայնել իրենց կարծիքը», X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Բարնսը։

Մահապատժի վերջին դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ, երբ 26-ամյա Մեհդի Խանեկինը կախաղան է բարձրացվել՝ զենքի հետ կապված ենթադրյալ հանցագործությունների, ինչպես նաև Իսրայելի, Միացյալ Նահանգների և «թշնամական խմբավորումների» օգտին գործելու մեղադրանքով։

Փարիզում գործող Իրանի դիմադրության ազգային խորհուրդը, մինչդեռ, պնդում է, թե Խանեկինը կախաղան է բարձրացվել խմբին անդամակցելու և Քարաջ քաղաքում բողոքի ցույցերին մասնակցելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանում այսօր երկու տղամարդ կախաղան է հանվելԻրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին հրկիզման համար դատապարտված տղամարդըՄահապատիժ Իրանում՝ հակակառավարական ցույցերին վերաբերող մեղադրանքներովՊատերազմից ի վեր Իրանում ավելի քան 4000 մարդ է կալանավորվել, մահապատժի ենթարկվել 50-ը․ իրավապաշտպաններAmnesty International. Իրանը 2025-ին մահապատժի է ենթարկել «սահմռկեցուցիչ» թվով մարդկանցԻրանում կախաղան են հանել 30-ամյա տղամարդուՀերթական մահապատիժն ԻրանումԻրանում տղամարդը մահապատժի է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով Նոր մահապատիժներ Իրանում