ԱՄՆ-ն, Իրանը և միջնորդները քննարկում են 45-օրյա հրադադարի տարբերակը. Axios

Իրան, ապրիլի 3, 2026թ.

ԱՄՆ-ն, Իրանը և տարածաշրջանային միջնորդների խումբը քննարկում են հնարավոր 45-օրյա հրադադարի պայմանները, հաղորդում է Axios գործակալությունը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ չորս աղբյուրների:

Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը չեն մեկնաբանել այս լուրը:

Միջնորդները քննարկում են երկփուլ համաձայնագրի պայմանները, գրում է պարբերականը՝ հավելելով, որ առաջին փուլը կլինի 45-օրյա հրադադար, որի ընթացքում բանակցություններ կընթանան պատերազմի մշտական դադարեցման շուրջ:

Երկրորդ փուլը կլինի պատերազմի դադարեցման մասին համաձայնագիրը:

Նշվում է, որ հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել, եթե բանակցությունների համար լրացուցիչ ժամանակ պահանջվի:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի ասել է, որ վերջնաժամկետը, երբ Իրանը պետք է բացի Հորմուզի նեղուցը, կամ հարձակման ենթարկվեն կարևորագույն ենթակառուցվածքները, լրանում է երեքշաբթի երեկոյան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը կարծում է՝ վաղը Իրանի հետ կկարողանան համաձայնության գալԹրամփը մանրամասներ է հայտնել ամերիկացի օդաչուին հայտնաբերելու գործողության մասինԻրանն ու Օմանը քննարկել են Հորմուզով սահուն տեղաշարժի հնարավոր տարբերակներըԻրանը հայտարարում է՝ Հորմուզի նեղուցում սահմանափակումները չեն տարածվում Իրաքի վրաԻրանը պնդում է՝ ամերիկյան երկու օդանավ և երկու ուղղաթիռ է կործանելԻրանի դեմ պատերազմը կարող է ավելի թուլացնել Կիևին ամերիկյան աջակցությունը. Զելենսկի