ԱՄՆ-ն «հիանալի դիրքում» է, եթե նույնիսկ Իրանի հետ բանակցությունները ձախողվեն․ Վենս

ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը «հիանալի դիրքում» է՝ անկախ նրանից, թե ինչպես են ընթանում Իրանի հետ բանակցությունները։

Fox News-ին տված հարցազրույցում Ջեյ Դի Վենսն ասել է, որ ԱՄՆ-ն «ակնհայտորեն» ցանկանում է, որ բանակցությունները հաջողեն, բայց հավելել է, որ իր երկիրը «դեռ շատ ավելի ուժեղ դիրքում է», քան Իրանը, եթե նույնիսկ բանակցությունները ձախողվեն։

Վենսը պնդել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրն ու ռազմական ներուժը «ոչնչացվել են» և զգուշացրել է, որ Թրամփը հստակ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա Իրանի ցանկացած հարձակում կհանգեցնի ԱՄՆ ռազմական պատասխանի։

ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իրանի կողմից բանակցությունների վերաբերյալ հրապարակային հերքումները համարժեք են «պարսկական բանակցային մարտավարության»։ Վենսը պնդել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև տեխնիկական բանակցություններ են ընթանում։

«Դրանք [բանակցությունները – խմբ․] անպայման տեղի կունենան վաղը»,- ասել է նա երեկ հրապարակված հարցազրույցում, թեև Վաշինգտոնի հետ գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը «ներկա պահին ընդհանրապես չի բանակցում Միացյալ Նահանգների հետ» և չի բանակցի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել փոխըմբռնման հուշագրի բոլոր կետերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կատարում ամերիկյան և իրանական պատվիրակությունները չեն հանդիպի

Վենսը նշել է, որ Թեհրանի հրապարակային հայտարարությունները համարում է «զարմանալի և հիասթափեցնող»՝ նշելով, որ իրանցի պաշտոնյաները հերքում են խաղաղության բանակցությունները, մինչդեռ ընդունում են տեխնիկական քննարկումների առկայությունը։

«Նրանք կասեն՝ ո՛չ, ո՛չ, խաղաղության բանակցություններ չեն ընթանում, բայց Միացյալ Նահանգների և Իրանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ տեխնիկական բանակցություններ են ընթանում,- ասել է նա,- դա պարսկական բանակցային մարտավարություն է և պարսկական հռետորական հնարք, որը ես չեմ հասկանում»։

Մերձավոր Արևելքի հարցերով Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշներն երեկ ժամանել են Կատար այն բանից հետո, երբ Թրամփը երկուշաբթի հայտարարել էր, որ Իրանը հանդիպում է խնդրել Կատարի մայրաքաղաքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Կատար