ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել դադարեցնել փոխադարձ հարձակումները, կրկին հանդիպել՝ բանակցելու, ինչպես նաև թույլ տալ նավերի անվտանգ տեղաշարժը Հորմուզի նեղուցով, «Ազատությանը» պատմել է ամերիկացի պաշտոնյան։
«Տեխնիկական բանակցությունները նախատեսվում են շարունակել [փոխըմբռնման հուշագրի] բոլոր ուղղություններով։ Երկու կողմերն էլ առժամանակ կդադարեցնեն ռազմական գործողությունները, և նավերը կարող են ազատորեն տեղաշարժվել [նեղուցով]», - նախօրեին ուշ երեկոյան հայտնել է պաշտոնյան։
Բանակցությունները կվերսկսվեն վաղը՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում, հայտնել է Axios-ի աղբյուրը։
Թեհրանը չի մեկնաբանել այս տեղեկությունը, և Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հետագա բանակցությունների առնչությամբ հայտնի չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Հորմուզի նեղուցի համար նոր կարգավորումներ ընդունելու ցանկացած փորձ կմեծացնի լարվածությունը». ԱրաղչիԻրանը, մատնանշելով ամերիկյան հարվածները, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրի, իրանական բնութագրմամբ, խախտումները, հրաժարվել էր հունիսի 28-ին նախատեսված բանակցություններից։
«Օրինակ՝ պատճառներից մեկը ստուգելն է, թե արդյոք մենք հասանելիություն ունե՞նք ապասառեցված ֆոնդերին։ Եթե հասանելիություն չկա, ուրեմն այս պայմանը չի կատարվել», - ասել է Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Մեհդի Ֆազաեիլին։
Վերջին օրերին Միացյալ Նահանգներն ու Իրանը միմյանց մեղադրում էին հրադադարի խախտումների մեջ։