Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ Հորմուզի նեղուցի համար «նոր կամ առանձին կարգավորումներ ընդունելու ցանկացած փորձ» «կմեծացնի լարվածությունը» և կհետաձգի ջրային ուղու վերաբացումը։
Բաղդադ կատարած այցի ժամանակ Արաղչին նաև կոչ է արել բոլոր կողմերին «հավատարիմ մնալ փոխըմբռնման հուշագրին և թույլ չտալ, որ այն շեղվի իր ուղղուց»։
Իրանն ավելի վաղ հայտարարել է, որ իրեն է պատկանում Հորմուզի նեղուցով նավարկությունը վերահսկելու իրավունքը և զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին՝ չաջակցել ԱՄՆ-ին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ավարտելով Պարսից ծոցի երկրներ կատարած այցը, լրագրողներին ասել էր, որ եթե Իրանը սպառնա կամ արգելափակի նեղուցով անցնող նավերը, ապա «մենք խնդիր կունենանք»:
Ռուբիոն և Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը (GCC) համատեղ հայտարարության մեջ կոչ են արել Հորմուզի նեղուցում ապահովել «ազատ, անվերապահ և անսահմանափակ նավարկություն»՝ առանց տուրքերի կամ «վերահսկողություն հաստատելու փորձերի»:
Հունիսի 18-ին Ամերիկացի և իրանցի պաշտոնյաները հայտնում են, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը թվային տարբերակով ստորագրել են երկու երկրների միջև պատերազմը դադարեցնող շրջանակային համաձայնագիրը։