Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին, եթե հարձակման ենթարկվի տարածաշրջանում կենտրոնացած ամերիկյան զորքերի կողմից: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ պնդելով, որ դա չպետք է դիտարկել որպես հարձակում այն երկրների վրա, որտեղ տեղակայված են բազաները:
«Ամերիկյան տարածքի վրա հարձակվելն անհնար կլիներ, բայց մենք կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա»,- ասել է նա:
Իրանն ու ԱՄՆ-ն երեկ բանակցություններ են անցկացրել Օմանում, կողմներն այն գնահատել էին դրական: Չնայած դրան, Վաշինգտոնը խստացրել է պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ:
Չնայած Արաղչին ասել է, որ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռ որոշված չէ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դրանք կարող են տեղի ունենալ հաջորդ շաբաթվա սկզբին: