ԱՄՆ հետախուզությունն ամիսներով հետևել է Խամենեին. NYT

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ամիսներ շարունակ հետևել է Իրանի արդեն նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի տեղաշարժին, հայտնում է The New York Times-ը՝ ԱՄՆ հետախուզության պաշտոնյաներին հղումով:

Ի վերջո, ԿՀՎ-ն պարզել է, որ Իրանի ղեկավարության հազվադեպ հավաք է նախատեսվում, որը կարող է հարմար առիթ լինել հարվածելու համար։
ԿՀՎ-ն այս «բարձր ճշգրտության» հետախուզական տեղեկությունը կիսվել է իսրայելցի գործընկերների հետ՝ ԱՄՆ-Իսրայել համատեղ հարվածից կարճ ժամանակ առաջ, ինչը թույլ է տվել հարմարեցնել գործողության ժամկետներն այնպես, որ այն իրականացվի, երբ ներկա լինեն միաժամանակ և՛ Խամենեին, և՛ այլ բարձրաստիճիան պաշտոնյաներ։

Արդյունքում հարվածի հետևանքով զոհվել են Խամենեին և ռեժիմի այլ կարևոր պաշտոնյաներ։