ԱՄՆ և Ադրբեջանի պաշտոնյաները քննարկել են ТRIPP-ի իրագործումը

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի

Բաքու ժամանած ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները այսօր ադրբեջանական կողմի հետ քննարկել են «Թրամփի ուղի» նախագծի իրագործման հեռանկարները։ APA գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն այսօր ընդունել է Միացյալ Նահանգների առևտրի և զարգացման գործակալության (USTDA) տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի ղեկավարած պատվիրակությանը։

«Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին՝ մասնավորաբար էներգետիկային, առևտրին, տարածաշրջանային կապերին՝ այդ թվում TRIPP նախագծին», - հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, կողմերը քննարկել են նաև ԱՄՆ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների՝ Ադրբեջանի լոգիստիկ և ենթակառուցվածքային կարողություններին ծանոթացման հնարավորությունները։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիևը համոզված է՝ «Զանգեզուրի միջանցքը կբացվի»Ռուսաստանը պահանջում է TRIPP ծրագրում հաշվի առնել իր շահերը. փորձագետներԵրևանը Բաքվին հայտնել է՝ TRIPP-ով անցնող երկաթուղու հատվածը չի վերաբերում ՌԴ-ին. ԲայրամովTRIPP-ի թեմայով դռնփակ քննարկում Վաշինգտոնում՝ Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների մասնակցությամբՀայաստանը ակտիվ աշխատում է, որպեսզի «TRIPP երթուղին» հարգի Թեհրանի կենսական շահերը. Իրանում ՀՀ դեսպան Նոր հայտարարություններ Իրանից ու ՌԴ-ից «Թրամփի ուղու» մասին. իշխանությունն արձագանքում է