Ամերիկացի դեմոկրատ սենատորները, որոնք այցելում են Ուկրաինա և հարևան երկրներ, չորեքշաբթի օրը կոչ են արել Վաշինգտոնին մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա, չբավարարվել բանակցություններով:
Նրանք խոստացել են հասնել նոր կոշտ էներգետիկ պատժամիջոցների և այլ օրենսդրական ակտերի ներդրմանը, որպեսզի ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա և ստիպեն նրան դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի դեմ:
«Մենք միակարծիք ենք, որ այն երկրներին, որոնք գնում են ռուսական նավթ և գազ, իսկ դրանք են Չինաստանը, Հնդկաստանը, Հունգարիան, Բրազիլիան, պետք է շատ ուժեղ խթաններ տրամադրվեն, որպեսզի նրանք դադարեցնեն դա անել, և ինչն իսկապես դրական կազդի Ուկրաինայի պայքարի վրա», - Օդեսա այցի ժամանակ հայտարարել է Կոնեկտիկուտից սենատոր Ռիչարդ Բլումենտալը:
ԱՄՆ Կոնգրեսի անդամները, այդ թվում՝ Թրամփի որոշ հանրապետական գործընկերներ, ինչպես նաև դեմոկրատներ, հայտարարել են, որ Կիևը չպետք է չափազանց մեծ ճնշման ենթարկվի:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան Ժնևում անցկացված եռակողմ բանակցությունների արդյունքում գրեթե համաձայնեցրել են հրադադարի մեխանիզմը, սակայն տարածքների շուրջ դեռ համաձայնություն չկա: