Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցները հայտարարել են Իրանի կողմից նոր հարվածների մասին։
Բահրեյնը, որտեղ տեղակայված է ԱՄՆ հինգերորդ նավատորմը, հայտնել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են օդային նավիգացիոն համակարգերը։ Պաշտոնական աղբյուրները միաժամանակ նշել են, թե «թռիչքները և օդային երթևեկությունը» չեն խաթարվել։
Թագավորությունում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ «ունի տեղեկություններ հնարավոր նոր հարձակումների մասին»՝ կոչ անելով «բոլոր ամերիկացիներին զգոն մնալ, հետևել տեղական իշխանությունների և դեսպանատան՝ անվտանգության հրահանգներին»։
Քուվեյթն էլ հայտնել է, թե Իրանը հարձակվել է երկրի ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի կայանների ու նավթային օբյեկտների վրա։ Երկրորդ օրն անընդմեջ, ըստ տեղական իշխանությունների, թիրախավորվել է նաև աղազրկման գործարանը, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Աղազրկման կայաններն են ապահովում ջրի մեծ մասի մատակարարումը Պարսից ծոցի երկրներում՝ սպասարկելով տասնյակ միլիոնավոր մարդկանց։
Իրանը, որը շաբաթ օրը մեղադրել էր Միացյալ Նահանգներին՝ սեփական աղազրկման կայաններից մեկին հարվածելու համար, սպառնացել է, ի պատասխան՝ թիրախավորել նման գործարանները Վաշինգտոնի դաշնակից երկրներում։
ԱՄՆ-ն չի հաստատել, որ հարվածել է իրանական աղազրկման կայանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԻՀՊԿ-ն նոր հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի ԱՄՆ ռազմական օբյեկտներինԱՄՆ-ի հարվածներից Իրանում մեկ զոհ կա. IRNAԻրանին ԱՄՆ հարվածների 9-րդ գիշերը․ ևս մեկ ամերիկացի զինծառայող է զոհվելԱՄՆ-ը կշարունակի թիրախավորել Իրանը, քանի դեռ հարձակվում են նավերի վրա․ ՌուբիոՀորդանանը ԱԳՆ է կանչել Իրանի հավատարմատարին, դատապարտել «դաժան» հարձակումներն իր տարածքի վրաԻսրայելը զգուշացնում է՝ իրանական հարձակման դեպքում կպատասխանի «ողջ ուժով»Իսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի ԱքաբաԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ զինծառայողների զոհվելուց հետո