Ամերիկյան զորքերի դուրսբերումը Գերմանիայից անակնկալ էր. Կալլաս

Ամերիկյան զորքերը Եվրոպայում են ոչ միայն եվրոպական, այլև ամերիկյան շահերը պաշտպանելու համար, հայտարարել է Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասը, ով Երևանում է՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:

Խոսելով Գերմանիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին, Եվրամիության բարձր ներկայացուցիչը «անակնկալ» համարեց ժամանակահատվածը:

«Երկար ժամանակ է, որ քննարկվում էր ԱՄՆ զորքերի դուրսբերումը Եվրոպայից, բայց այս հայտարարությունն այս ժամանակահատվածում անակնկալ էր: Դա ապացուցում է, որ մենք պետք է ուժեղացնենք եվրոպական հենասյունը ՆԱՏՕ-ում և պետք է ավելին անենք: Ամերիկյան զորքերը Եվրոպայում են ոչ միայն եվրոպական, այլև ամերիկյան շահը պաշտպանելու համար»:

Գերմանիայից 5000 զինծառայողներին դուրս բերելու ԱՄՆ-ի ծրագրի վերաբերյալ հայտարարությունից հետո Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ որոշումը «կանխատեսելի էր», նրա խոսքով՝ Եվրոպացիները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն իրենց անվտանգության համար: