Ալիևը տեսակապով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապով կմիանա այսօր Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար այսօր Երևան է ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը:

Թեև այս ձևաչափով հանդիպումների մեկնարկից՝ 2022-ից ի վեր երկրները դրան մասնակցում են առաջնորդների մակարդակով, Անկարան Երևան է գործուղել 59-ամյա փոխնախագահ Ջևդեթ Յըլմազին: Թե ինչու է Անկարան մերժել նախագահի մակարդակով մասնակցության հրավերը՝ թուրքական աղբյուրները չեն մանրամասնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասինՄեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, զուգահեռ բողոքի ակցիա էր Սերդար Քըլըչը ևս կժամանի ՀայաստանԻնչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին. «Ազատությունը» ծանոթացել է համատեղ հայտարարությանը