Սիմոնյան. Հայաստանը գազի մատակարարման այլընտրանքներ է փնտրելու՝ չբացառելով նաև Ադրբեջանից ներկրումը

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյան, արխիվ

Հայաստանը բնական գազի մատակարարման այլընտրանքներ է փնտրելու՝ չբացառելով նաև Ադրբեջանից ներկրելու տարբերակը, հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով Հայաստանի համար բնական գազը թանկացնելու Ռուսաստանից պարբերաբար հնչող սպառնալիքների մասին հարցին:

«Ո՞վ ասաց, որ մենք պատրաստվում ենք մի երկրից կախվածությունը փոխարինել այլ երկրից կախվածությամբ, մենք պատրաստվում ենք բոլոր հնարավոր տեղերից՝ Ռուսաստանը գազ տա՝ Ռուսաստանից գնենք, Ադրբեջանը տա՝ Ադրբեջանից գնենք, Իրանը տա՝ Իրանից գնենք, եթե Թուրքիան էլ ինչ-որ տեղից գազի հնարավորություն ունենա, իրենցից էլ գնենք միևնույն ժամանակ», - ընդգծել է Սիմոնյանը:

Կրեմլը պարբերաբար սպառնում է՝ եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, բնական գազի մատակարարումը կթանկանա, և կգործեն շուկայական սակագները:

Կենտրոնական բանկի նախագահը նախօրեին տեղեկացրեց, որ ԿԲ խորհրդի նիստում քննարկել են Հայաստան մատակարարվող գազի հնարավոր թանկացումը, Մարտին Գալստյանի խոսքով՝ Ռուսաստանի այդպիսի քայլը ոչ միայն գնաճի, այլև Հայաստանի տնտեսական անկման ռիսկի կհանգեցնի:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ «չեզոքացնելու մեծ թանկացումների ռիսկը» Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի․ «Գազպրոմ Արմենիա»«ՀԷՑ-ը չի վաճառվում». Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ի, գազի գնի ու ռուսական ռազմաբազայի մասինԱնկախ գնից, Հայաստանը շարունակելու է գազի մատակարարման դիվերսիֆիկացման քաղաքականությունը. Փաշինյան