Աքար․ «Թուրք-ադրբեջանական միասնական բանակի ստեղծման աշխատանքները շարունակվում են»

Հուլուսի Աքարը Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնում, արխիվ

«Թուրքիայի և Ադրբեջանի միասնական Զինված ուժերի ստեղծմանն ուղղված աշխատանքները շարունակվում են», - այսօր Բաքվում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, այժմ թուրքական խորհրդարանում պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հուլուսի Աքարը։

«Մեր երկու երկրները պետք է շարունակեն պաշտպանության ոլորտում միասին գործել։ Այդ աշխատանքի հաջողության գրավականներից մեկը համատեղ զորավարժությունների անցկացումն է», - նշել է Աքարը՝ պնդելով, որ Բաքվի և Անկարայի հարաբերությունները կարելի է ձևակերպել որպես «մեկ ազգ, մեկ բանակ»։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Աքարը Բաքվում քննարկել է ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Աքարին