ԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցել

Իրանում կառուցվող «Քոլանգ լեռ» համալիրը արբանյակային լուսանկարում, հունիս, 2026թ.

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ակտիվություն է գրանցել Իրանում Նաթանզից ոչ հեռու կառուցվող «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում: Այդ մասին հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Bloomberg Television-ին տված հարցազրույցում:

Գրոսիի խոսքով՝ արբանյակային լուսանկարները և հեռավար դիտարկման մյուս միջոցները ցույց են տալիս տեղափոխություններ և շինարարական ակտիվություն օբյեկտի շրջանում: Ընդ որում՝ ԱԷՄԳ տեսուչները մուտք չունեն դրա ստորգետնյա թունելներ և չեն կարող պարզել, թե ինչ աշխատանքներ են այնտեղ իրականացվում:

«Կան ակտիվության որոշ նշաններ շինհրապարակի շուրջ: Սակայն մենք կոնկրետ տեղեկատվություն չունենք, թե հատկապես ինչ աշխատանքներ են այնտեղ իրականացվում», - ասել է Գրոսին:

Երկու օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել էր, որ Վաշինգտոնը ակտիվություն է դիտարկում «Քոլանգ (հայերեն՝ քլունգ. - խմբ.) լեռան» շրջանում, և Իրանին սպառնացել էր նոր հարվածով: «Ես խորհուրդ կտայի Իրանին չխորամանկել, քանի որ մենք ստիպված կլինենք նրանց շատ ուժեղ հարվածել», - ասել էր Թրամփը Դալասում հանրապետականների համագումարի ժամանակ:

Ավելի վաղ էլ CNN-ն էր արբանյակային լուսանկարների վերլուծության հիման վրա հաղորդել, որ այս տարի շինարարական աշխատանքները օբյեկտում զգալիորեն ակտիվացել են: Ըստ փորձագետների՝ աշխատանքները կարող էին հողային աշխատանքներից անցնել ներքին հարդարմանը և ստորգետնյա համալիրի ամրապնդմանը: Ապացույցներ, թե օբյեկտի ներսում ուրան է հարստացվում կամ կա ուրան, չկան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հայտնում է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել երկրի տարբեր շրջանների«Ես ճիշտ արեցի». Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին Իրանը սպասում է ԱՄՆ-ի քայլերին, Թրամփը չի բացառում նոր ռազմական գործողություններըԵթե ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները, նույնը անմիջապես կանի Իրանը. ՓեզեշքիանՎաշինգտոնը պնդում է՝ աննախադեպ պատժամիջոցներ կկիրառի Իրանի նկատմամբ, Թեհրանը դեռ չի արձագանքում