Մատչելիության հղումներ

Եթե ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները, նույնը անմիջապես կանի Իրանը. Փեզեշքիան

Լրացված

Եթե ԱՄՆ-ն կատարի հունիսին Իրանի հետ ստորագրած փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները, ապա նույնը անմիջապես կանի Իրանը, հայտարարել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

ISNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Փեզեշքիանն այս մասին հայտարարել է Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

«Ես հստակ հայտարարում եմ, որ եթե Միացյալ Նահանգները վերադառնա վերոնշյալ փոխըմբռնման հուշագրով ստանձնած իր պարտավորություններին, Իրանի Իսլամական Հանրապետությունը անմիջապես կձեռնարկի փոխադարձ գործողություններ», - ասել է նա:

ԱՄՆ-ի և Իրանի միջև հունիսի 17-ին կնքված փոխըմբռնման հուշագրի ժամկետը լրացել է օգոստոսի 17-ին։ Հուշագիրը 14 կետից բաղկացած ժամանակավոր համաձայնագիր էր, ըստ որի՝ 60 օրով դադարեցվում էին մարտական գործողությունները, վերաբացվում էր Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն վերացնում էր Իրանի ռազմածովային շրջափակումը, կողմերը պարտավորվում էին բանակցել պատժամիջոցների և Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնագրի շուրջ: Սակայն շաբաթներ անց կողմերը խախտեցին հրադադարը:

XS
SM
MD
LG