Այսօր առավոտյան վերականգնվել է Ադրբեջանի և Իրանի միջև պետական սահմանով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով (ներառյալ տարանցիկ) ապրանքների տեղափոխման մուտքն ու ելքը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշենք, որ Ադրբեջանի նախարարների կաբինետի 2026 թվականի մարտի 5-ի որոշման համաձայն՝ նախկինում ժամանակավորապես կասեցվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով ապրանքների տեղափոխման մուտքն ու ելքը։
Բաքուն մարտի 5-ին մեղադրել էր Իրանին Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանի և դպրոցին անօդաչուներով հարվածելու համար՝ այն անվանելով «ահաբեկչական ակտ» և խոստանալով համարժեք պատասխան։ Թեհրանը հերքել էր իր մեղսակցությունը միջադեպին, որի հետևանքով չորս մարդ է վիրավորվել։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաջորդ օրը պնդել էր, որ կանխել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից կազմակերպված մի շարք «պլանավորված ահաբեկչական, դիվերսիոն և հետախուզական գործողություններ»։
Երկու երկրների ղեկավարները երեկ հեռախոսազրույց էին ունեցել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փեզեշքիանն Ալիևին վստահեցրել է՝ Իրանը կապ չունի Նախիջևանին հարվածի հետ