Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Հաջիև

Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, Անթալիայում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Ուշադրություն հրավիրելով, որ նախորդ տարվա օգոստոսին ԱՄՆ ղեկավարության մասնակցությամբ Երևանն ու Բաքուն նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, նա շեշտել է՝ Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ։

Հաջիևը հավելել է՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը հատուկ նշանակություն ունի տարածաշրջանային տեսանկյունից, և ընդգծել՝ հակամարտությունն անցյալում է:

Խոսելով ընդհանուր տարածաշրջանի զարգացման մասին՝ նա ասել է, որ կարևոր դեր է խաղում Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը, իսկ «Զանգեզուրի միջանցքը» կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել:

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ միջանցքային տրամաբանությունը չի ընդունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սիմոնյանը և Գաֆարովան գոհ են վերջին զարգացումներից, պայմանավորվել են շարունակել շփումները Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն. Ալեն Սիմոնյան Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության գործում. ԱմիրբեկովԱնթալիայի դիվանագիտական ֆորումին 2022-ից հետո առաջին անգամ չի մասնակցի ՀՀ արտգործնախարարըՀայկական պատվիրակությունը ժամանել է ԱդրբեջանԱլիև․ «Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության կենտրոնի»