Ստամբուլում Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում այսօր կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանի ու Սահիբա Գաֆարովայի հանդիպումը:
«Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները՝ ներառյալ խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաև առեւտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը»,- հաղորդում է ՀՀ Ազգային ժողովի կայքը:
Փոխանցվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը՝ երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման համար: