Ադրբեջանը հայտարարել է իրանական ԻՀՊԿ-ի կողմից ահաբեկչական գործողություններ կանխելու մասին

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ կանխել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից կազմակերպված մի շարք «պլանավորված ահաբեկչական, դիվերսիոն և հետախուզական գործողություններ»։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունների՝ գործողությունների թիրախում էին Ադրբեջանի կարևորագույն ենթակառուցվածքները և բարձրաստիճան պաշտոնյաները։ Նպատակակետերի թվում էին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքվում Իսրայելի դեսպանատունը», սինագոգը և այլն:

Նշվում է, որ «ահաբեկչական ծրագրերը» խափանվել են, կան կալանավորվածներ, այդ թվում՝ Իրանի և Ադրբեջանի քաղաքացիներ:

Բաքուն երեկ մեղադրել է Իրանին Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանի և դպրոցին անօդաչուներով հարվածելու համար՝ այն անվանելով «ահաբեկչական ակտ» և խոստանալով համարժեք պատասխան։ Թեհրանը հերքել է իր մեղսակցությունը միջադեպին, որի հետևանքով չորս մարդ է վիրավորվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նախիջևանին օդային հարվածներից հետո՝ Հայաստանի ԱԽ նիստ, Միրզոյան-Բայրամով, Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույցներ Ադրբեջանը Իրանից տարհանում է իր դիվանագիտական առաքելությունների անձնակազմինՄիրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները«Վտանգավոր իրավիճակ». Ադրբեջանը վախենում է Իրանի հետ ընդլայնվող պատերազմի մեջ ներքաշվելուց