Այսօր տեղի է ունենալու հայկական երկաթուղու հարցով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, «Ազատությանը» հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Հայկական կողմից աշխատանքային խումբը ղեկավարում է փոխնախարար Դավիթ Իվանյանը։
Առաջին հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիայի արդյունավետությունն ու երկաթուղային ցանցի զարգացման հեռանկարները։ Անդրադարձ էր եղել նաև Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման երկաթուղային երկու հատվածների վերականգնման հարցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայ-ռուսական խմբի օրակարգում է երկաթուղու կոնցեսիայի արդյունավետությունը. փոխնախարարՆախորդ բանակցություններից հետո Դավիթ Իվանյանը «Ազատությանը» հայտնել էր, որ քննարկումները գործնական են անցել, սակայն դեռ վաղ է գնահատել՝ արդյոք ռուսական կողմի կոնցեսիոն կառավարումն արդյունավետ է։
Հայ-ռուսական աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերին՝ երեք ամիս ժամկետով։ Այն պետք է քննարկի ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու խնդիրներն ու առաջարկներ ներկայացնի դրա մրցունակությունը բարձրացնելու վերաբերյալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համարՀայկական երկաթուղին 2008 թվականից 30 տարով փոխանցվել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարմանը։ Ավելի վաղ Երևանն առաջարկել էր կառավարումը փոխանցել երկու երկրների համար ընդունելի երրորդ կողմի, սակայն Մոսկվան մերժել էր այդ տարբերակը։