Ինֆանտինոյի դեմ կառաջադրվեն Ֆրանսիայի և Ճապոնիայի ֆուտբոլային ֆեդերացիաների ղեկավարները

ՖԻՖԱ-ն 2027 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների համար ստացել է երեք թեկնածության հայտ։ Դրանք ներկայացրել են գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն և Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Կոզո Տաշիման։

Ընտրությունները նախատեսված են 2027 թվականի մարտին։ Սա կլինի առաջին դեպքը, երբ Ինֆանտինոն մրցակիցներ կունենա․ 2023 թվականին նա վերընտրվել էր առանց մրցակցության։

Դիալոն իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել էր շաբաթվա սկզբին՝ ստանալով ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեում և ՖԻՖԱ-ի խորհրդում ներկայացված անդամ ֆեդերացիաների աջակցությունը։ Տաշիման իր մտադրության մասին հայտնել էր այս ամսվա սկզբին, իսկ թեկնածությունը պաշտոնապես ներկայացրել երեկ։

2016 թվականից ՖԻՖԱ-ն ղեկավարող 56-ամյա շվեյցարացի Ջանի Ինֆանտինոյի հրաժարականը վերջին շրջանում պահանջում են Forward Enterprise (FFE) նախաձեռնության ձախողումից հետո։Նախաձեռնությունը նախատեսում էր ներդրողներին վաճառել աշխարհի առաջնության և այլ խոշոր մրցաշարերի բաժնեմասերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՖԻՖԱ-ն հրաժարվեց աշխարհի առաջնությունների իրավունքների վաճառքի ծրագրերից

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Դիալոն, որը պաշտոնը ստանձնել է 2023-ին, առանցքային դեր է ունեցել անցյալ տարի Ինֆանտինոյին աջակցությունից հրաժարվելու՝ Ֆրանսիայի և եվրոպական մի շարք այլ ֆեդերացիաների որոշման մեջ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հանդես է եկել ի պաշտպանություն ՖԻՖԱ-ի ղեկավարիՋաննի Ինֆանտինոն՝ կրկին քննադատության թիրախում «Ինֆանտինոն պետք է հեռանա». Լուիշ Ֆիգուն միացել է ՖԻՖԱ-ի նախագահ հասցեին հնչող քննադատություններին